Artsakhpress

Միջազգային

Պուտինը ժամանեց Հնդկաստան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցով ժամանել Է Հնդկաստան: Այստեղ նա մտադիր Է բանակցություններ վարել հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։

Պուտինը ժամանեց Հնդկաստան

Պուտինը ժամանեց Հնդկաստան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սպասվում Է, որ բանակցությունների ժամանակ կողմերը կարծիքներ կփոխանակեն միջազգային օրակարգի հրատապ թեմաների շուրջը, ներառյալ համատեղ աշխատանքը Քսանի խմբի, BRICS-ի եւ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում, ինչպես նաեւ կքննարկեն ռազմավարական կայունության հարցեր, ահաբեկչության դեմ պայքարը, Ասիա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի իրադրությունը եւ Աֆղանստանի իրավիճակը:

Համաճարկային իրադրության պատճառով երկու երկրների պատվիրակությունները լրջորեն սահմանափակված են: Ռուսաստանյան կողմը ներկայացնում են ՌԴ-ի արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը, ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ինչպես նաեւ «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը:

Զրույցի սկզբում Պուտինը եւ Մոդին հայտարարություններ կանեն զանգվածային լրատվամիջոցների համար: Արդյունքների ամփոփմամբ կհրապարակվի ստորագրված համաձայնագրերի ցանկը:

Ներկայիս բանակցությունների արդյունքներով կստորագրվի ամենատարբեր բնագավառներում շուրջ տասը համաձայնագրերից բաղկացած փաթեթ:

Ինչպես Նյու Դելիում ուսաստանցի լրագրողներին հայտնել Է Հնդկաստանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Կուդաշեւը, պլանավորվում Է երկկողմ համաձայնագերի ստորագրում պաշտպանության, տիեզերքի, տրանսպորտի, գիտության եւ տեխնիկայի, կրթության բնագավառներում եւ այլ ոլորտներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

«Թուրքիան միջին պետություն է և ձգտում է իր գլխից վերև թռնել». թուրքագետ

Ստեփանակերտում  բացվել է երիտասարդ քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են

«Մանկության երազներ». Ստեփանակերտում նկարչական ցուցահանդես է կազմակերպվել

Խորհրդակցություն՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ. քննարկվել են ԶՈՒ-ում կարգապահական խնդիրներին վերաբերող հարցեր

Search