ԶԼՄ. Ալյասկայում կառուցվել է ռադար ԿԺԴՀ-ի և Իրանի բալիստիկ հրթիռների դեմ պայքարելու համար
ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության գործակալությունը Ալյասկայում ավարտել է «Հյուսիսային Կորեայի և Իրանի կողմից բալիստիկ հրթիռների հնարավոր հարձակման սպառնալիքի դեմ պայքարելու համար» պաշտպանական համակարգի տեղադրման գործընթացը, որի շինարարական աշխատանքները դադարեցվել էին համաճարակի պատճառով, հայտնում է Defense News-ը։
ԶԼՄ. Ալյասկայում կառուցվել է ռադար ԿԺԴՀ-ի և Իրանի բալիստիկ հրթիռների դեմ պայքարելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասինտեղեկացնում է regionpress.am-ը։
«ԱՄՆհակահրթիռային պաշտպանության գործակալությունը ավարտել է ռադիոտեղորոշիչ սարքի տեղադրման աշխատանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ հակահրթիռային պաշտպանության գործակալության տարածած հայտարարության, երբ գործարկվի, համակարգը այն հնարավորություն կտա «որոնել և հետևել բազմաթիվ թիրախներին, ներառյալ բոլոր դասերի բալիստիկ հրթիռները, շատ մեծ հեռավորությունների վրա՝ շարունակական ռեժիմով»:
«Համակարգի հնարավությունները թույլ կտան բացահայտել մահաբեր առարկաները, ինչպիսիք են թշնամու մարտագլխիկները, և տարբերել դրանք ոչ մահաբեր խաբեություններից»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ապագայում համակարգը կկարողանա ճանաչել նաև հիպերձայնային զենքերը։ Բացի այդ, ռադարը կհետևի տիեզերքում, արբանյակների և բեկորների գործունեությանը,-ասված է զեկույցում:
Ինչպես նշված է թերթում, ռադարը, ստեղծվել է «ՀյուսիսայինԿորեայի ևԻրանի կողմից բալիստիկ հրթիռների հարձակումների պոտենցիալ սպառնալիքից»ԱՄՆ-ին պաշտպանելու համար։ Շինարարության ավարտից հետո կսկսվեն փորձարկումները՝ ուղղված համակարգերի շահագործմանը, ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ռադարի կառուցումը դադարեցվել էր կորոնավիրուսային համաճարակի պատճառով։ Այն պետք է գործարկվեր 2021 թվականին։