Artsakhpress

Մշակույթ

Արցախի մասին «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը «Ոսկե գլոբուս»-ին մասնակցության հայտ է ներկայացրել

Կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» լիամետրաժ խաղարկային ֆիլմը մասնակցության հայտ է ներկայացրել Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի 79-րդ «Ոսկե գլոբուս» ամերիկյան հեղինակավոր մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն արտասաhմանյան ֆիլմ» անվանակարգում:

Արցախի մասին «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը «Ոսկե գլոբուս»-ին մասնակցության հայտ է ներկայացրել

Արցախի մասին «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը «Ոսկե գլոբուս»-ին մասնակցության հայտ է ներկայացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։
 
«Ոսկե գլոբուսի» կայքում այդ առիթով հարցազրույց է հրապարակվել Նորա Մարտիրոսյանի հետ։ Ըստ սյուժեի՝ Ալենը` ազգությամբ ֆրանսիացի, օդանավակայանների աուդիտորը, ժամանում է Արցախի Հանրապետության՝ բոլորովին նոր կառուցված օդանավակայան։  Ալենը պետք է ուսումնասիրի, թե արդյոք այս օդանավակայանը համապատասխանում է միջազգային նորմերին վերաբացվելու համար:
 
«Ֆիլմում օդանավակայանը մարմնավորում է ճանաչման հույսն ու խորհրդանիշն է այն երկրի, որը երազում է թռչել, բայց որին դա թույլ չեն տալիս»,- նշել է Նորա Մարտիրոսյանը։
 
Ռեժիսորը նշել է, որ 2020թ․-ի սեպտեմբերին պատերազմից հետո ֆիլմը դարձել է 26 տարվա հրադադարի արխիվ, «երկրի գոյության անհերքելի ապացույց, որը երազում էր ճանաչման մասին, բայց որը, մերժված միջազգային հանրության կողմից, զրկվել է իր տարածքներից եւ հույսից»։
 
«Ոսկե գլոբուս» 79-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2022թ․-ի հունվարի 9-ին։ Հակավնորդների անունները կհայտարարվեն դեկտեմբերի 13-ին։
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Երկրաշարժ Հայաստանում. Այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

68 000 ՀՀ դրամի չափով տրամադրված ֆինանսական աջակցությունից չօգտված քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է

Մեր տեղահանված հայրենակիցները պետք է ունենան կարգավիճակ. Արտակ Բեգլարյան

Մինչև հունվարի վերջ Ստեփանակերտում բնակարանամուտ կտոնի ընդհանուր առմամբ 300 ընտանիք

Search