Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Մարտունու շրջանի Մարտունի և Գիշի համայնքներում
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում ԱՀ Մարտունու շրջանի Մարտունի և Գիշի համայնքներում:
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Մարտունու շրջանի Մարտունի և Գիշի համայնքներում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
ԱՀ Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացնում են, որ ժամը 8:00-ին բացվել են Մարտունու և Գիշիի ընտրական տեղամասերը և քվեարկությունը սկսված է:
Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 4 ընտրատեղամաս:
Ընտրություններին մասնակցում են Մարտունիում համայնքի ղեկավարի մեկ, Գիշիում՝ երկու թեկնածուներ:
Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների՝ Մարտունի և Գիշի համայնքների ՏԻՄ ընտրությունների ընտրողների քվեացուցակներում ընդգրկված են 5017 ընտրող:
ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են մեկ տեղական և մեկ միջազգային հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են երեք զանգվածային լրատվության միջոցներ:
Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 11.00-ից սկսած կհաղորդվի երեքժամյա պարբերականությամբ։