Ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Պատարա գյուղի բնակիչներին
Ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները հումանիտար-բժշկական ակցիա են իրականացրել Ասկերանի շրջանի Պատարա գյուղում՝ կարիքավոր բնակիչներին, այդ թվում՝ երեխաներին, փախստականներին եւ հարկադիր տեղահանվածներին որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար։
Ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Պատարա գյուղի բնակիչներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական բրիգադը մեկնել է Ասկերանի շրջանի հեռավոր բնակավայր։ Ռազմական բժիշկները տեղի բնակչությանը ցուցաբերել են ամբուլատոր եւ պոլիկլինիկական օգնություն»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Եվգենի Իվանովը։
Բժիշկները որակավորված բուժօգնություն են ցուցաբերել Պատարա գյուղի ավելի քան 60 բնակչի։ Խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատի մասնագետները Արցախի հեռավոր շրջանի կարիքավոր բնակչության համար անցկացրել են վիրաբույժի, քիթ-կոկորդ-ականջաբանի, ակնաբույժի, նյարդաբանի բժշկական խորհրդատվություն։
«Այսօր մեր Պատարա գյուղ են ժամանել խաղաղապահ բժիշկները։ Մենք շատ գոհ ենք նրանց աշխատանքից։ Մաղթում ենք նրանց առողջություն, երջանկություն, հետագա հաջողություններ իրենց աշխատանքում»,-ասում է բուժկետի վարիչ Էլմիրա Կաղրամանյանը։