Artsakhpress

Քաղաքական

ՌԴ-ն ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացները

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացները:

ՌԴ-ն ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացները

ՌԴ-ն ողջունում է  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
 
«Մենք ելնում ենք նրանից, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի բարելավմանը, կնպաստի բարիդրացիականության և վստահության մթնոլորտի ձևավորմանը և´ տարածաշրջանում, և´ ժողովուրդների միջև: Այս տեսանկյունից ողջունում ենք Անկարայի և Երևանի կողմից վերջին շրջանում ցուցաբերվող երկկողմ երկխոսությունը սկսելու տրամադրվածությունը՝ հարաբերությունների կարգավորման խնդիրները քննարկելու համար»,- նշեց Զախարովան:
 
Ինչ վերաբերվում է երկու երկրների կողմից ներկայացուցիչների նշանակմանը, Զախարովան ասաց, որ դա տրամաբանական և ողջամիտ քայլ է:
 
«Մենք մեր կողմից պատրաստ ենք ամեն կերպ աջակցել այդ գործընթացին»,- եզրափակեց Զախարովան:
 
ՀՀ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։ «Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,- նշել էր ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը ԶԼՄ-ների հարցին ի պատասխան:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Զոհված և անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների բնակապահովման նպատակով հաստատվել է պետական աջակցության տրամադրման կարգը

Փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Սամվել Կարապետյանին առնչվող գործի շուրջ հանրային արձագանքները

Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Search