Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են 10 տոննա հումանիտար օգնության տեղափոխումը Երևանից Ստեփանակերտ։
Ռուս խաղաղապահները երեխաների համար նախատեսված 10 տոննա հումանիտար օգնություն են հասցրել Արցախ. ՌԴ ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում, փոխանցում է tert.am-ը։
«Այսօր Երևանից Ստեփանակերտ 10 տոննա հումանիտար բեռ է հասցվել՝ տաք ծածկոցներ, մանկական խաղալիքներ, կոնֆետների հավաքածուներ և հագուստ: Այդ ամենը նվիրվել է Արցախի երեխաներին ամանորյա տոներին ընդառաջ»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը:
Հումանիտար օգնությունը, որը փոխանցել են բարեգործական ընկերությունները, Մոսկվայից Երևան է հասցվել ՌԴ ՊՆ ռազմատրանսպորտային օդանավերով: