ԱՀ Մարտունի քաղաքի նախկին հիվանդանոցի տարածքում «ՖԵՐԶԻՏ» շինարարական կազմակերպության կողմից լայն թափով ընթանում են բազմաբնակարան նոր թաղամասի շինարարական աշխատանքները:
Մարտունի քաղաքում լայն թափով ընթանում են բազմաբնակարան նոր թաղամասի շինաշխատանքները (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց շինարարական կազմակերպության տնօրեն Արթուր Խաչատրյանը:
«Ներկա ժամանակահատվածում առաջին շենքի 5-րդ հարկի կառուցման շինարարական գործընթացն արդեն ավարտել ենք, ներքին հարդարման աշխատանքներ ենք կատարում: Եկող տարվա մարտի կեսերին կավարտենք առաջին շենքի շինարարությունը և կշարունակենք երկրորդ շենքի շինաշխատանքները: Կառուցվելու են ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող 4 հինգհարկանի նոր շենքեր` 116 բնակարաններով՝ 3 և 4 սենյականոց: Կկառուցենք նաև խաղահրապարակներ, ավտոկայանատեղի: Տարածքը կբարեկարգվի և կկանաչապատվի»,- նշեց Ա. Խաչատրյանը և հավելեց, որ բազմաբնակարան նոր թաղամասի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2023 թվականին: