Ապրիլի 1-ը Ծիծաղի և հումորի համաշխարհային օրն է, որը նշվում է ամբողջ աշխարհում:
Այսօր Ծիծաղի և հումորի համաշխարհային օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ օրն ընդունված է կատակներ անել մտերիմների ու տան անդամների հետ: Տոնի ծագման վերաբերյալ կան տարբեր վարկածներ: Համաձայն տոնի ծագման մասին մի վարկածի՝ սկզբնապես ապրիլի 1-ը շատ երկրներում նշվել է որպես գարնանային գիշերահավասարի և Զատկի օր: Համաձայն որոշ կարծիքների` ապրիլի 1-ին Երգիծանքի եւ հումորի օրը նշելը պայմանավորված է գարնան արեւադարձի հետ:
Այդ օրվա կապակցությամբ տոնակատարությունները միշտ ուղեկցվել են կատակներով եւ ուրախությամբ: XVIII դարում այդ ուրախ տոնը լայնորեն հայտնի դարձավ: Անգլիացիները, շոտլանդացիները եւ ֆրանսիացիները այն տարածեցին իրենց ամերիկյան գաղութներում: Ծիծաղի օրն ընդունված էր կատակով ծաղրել միմյանց, ինչպես նաեւ միմյանց անիմաստ հանձնարարություններ տալ: ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ ապրիլի մեկը պետականորեն ճանաչվել է որպես Հումորի եւ երգիծանքի պաշտոնական օր: