Artsakhpress

Տնտեսական

Պղինձն աշխարհի համար «նոր նավթ» կամ նույնիսկ «նոր ոսկի» կդառնա. Ալիշեր Ուսմանով

Ցածր ածխածնային տնտեսության զարգացման շնորհիվ առաջիկա տարիներին պղնձի պահանջարկը միայն կաճի եւ կգերազանցի առաջարկը։

Պղինձն աշխարհի համար «նոր նավթ» կամ նույնիսկ «նոր ոսկի» կդառնա. Ալիշեր Ուսմանով

 Պղինձն աշխարհի համար «նոր նավթ» կամ նույնիսկ «նոր ոսկի» կդառնա. Ալիշեր Ուսմանով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այսպիսով, այս մետաղը «նոր նավթ» կամ նույնիսկ «նոր ոսկի» կդառնա աշխարհի համար։ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի համար իր հոդվածում նման կանխատեսում է արել ռուս միլիարդատեր, USM խմբի գլխավոր բաժնետեր Ալիշեր Ուսմանովը։
Նա պարզաբանել է, որ անվանումը հիմնավորված է պղնձից անմիջականորեն կախված արդյունաբերությունների ցանկով։ Դրանք են հեռահաղորդակցությունը, էլեկտրաքարերը ու մարտկոցները, վերականգնվող էներգիայի համակարգերը, ածխածնի որսումն ու պահեստավորումը,  NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է «Լենտա»-ն:
Պղնձի նկատմամբ Ուսմանովի հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ USM խմբի մեջ մտնում է «Ուդոկանյան պղինձ» ընկերությունը։ Գործարարը պարզաբանել է, որ դրա հետ կապված խումբն ուշադիր ուսումնասիրում է մետաղի արդյունահանման եւ օգտագործման հետ կապված խնդիրները։
Նա մեջբերել է Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) տվյալները, որն ակնկալում է, որ պղինձը, նիկելը եւ գրաֆիտը կգերիշխեն հանքանյութերի պահանջարկում մինչեւ 2040 թվականը: Մինչ այդ մաքուր էներգետիկ տեխնոլոգիաների կողմից պղնձի սպառումը 2020 թվականի համեմատ կաճի 2.7 անգամ։
Իր հերթին, Bank of America-ն ակնկալում է, որ պղնձի սպառման տարեկան աճը, որը պայմանավորված կլինի միայն արտանետումները զրոյական մակարդակի հասցնելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաներով, մինչեւ 2030 թվականը կհասնի 3.6 տոկոսի: Միաժամանակ, ընդգծում է Ուսմանովը, պղնձին փոխարինող ոչինչ չկա, գլոբալ փոխարինումը չի գերազանցում 1 տոկոսը եւ առավելապես վերաբերում է մալուխային արդյունաբերությանը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

Արթուր Թովմասյանը կոչ-հորդորով դիմել է ԱՀ Կառավարությանը (տեսանյութ)

ԱԽ հրատապ նիստի պահանջ՝ ԱԺ խորհրդարանական կուսակցությունների կողմից

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. ԱԻՊԾ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ. ՊՆ

Հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած քաղաքացին

Search