Artsakhpress

Միջազգային

Հարավային Կորեայի կառավարությունը մարել է ՄԱԿ-ի նկատմամբ Իրանի պարտքը

Կորեայի Հանրապետության կառավարությունը մարել է ներդրումների գծով իրանյան պարտքը ՄԱԿ-ի նկատմամբ:

Հարավային Կորեայի կառավարությունը մարել է ՄԱԿ-ի նկատմամբ Իրանի պարտքը

Հարավային Կորեայի կառավարությունը մարել է ՄԱԿ-ի նկատմամբ Իրանի պարտքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին հայտարարությունը կիրակի հրապարակվել է Հարավային Կորեայի պլանավորման եւ ֆինանսների նախարարության կայքում, NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Հարավային Կորեայի կառավարությունն ավարտել է 18 միլիոն դոլարի չափով ՄԱԿ-ում Իրանի ներդրման վճարումը այնպիսի կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցությամբ, ինչպես ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ու ՄԱԿ-ի քարտուղարությունը»,-ասվում է տեքստում:
Նշվում է, որ վճարումն իրականացվել է իրանյան ակտիվների հաշվին, որոնք սառեցվել էին հարավկորական բանկերում ամերիկյան պատժամիջոցների կապակցությամբ:
Հաղորդագրության համաձայն՝ հունվարի 13-ին Իրանի կառավարությունը դիմել էր Հարավային Կորեայի ղեկավարությունը՝ խնդրելով վճարել ՄԱԿ-ում Իրանի ներդրումը սառեցված ակտիվներից, որպեսզի խուսափի պարտքի պատճառով Գլխավոր Վեհաժողովում ձայնի իրավունքի կորստից: Հունվարի 21-ին վճարումն իրականացվել է:
Անցած շաբաթ իրանյան պատվիրակությունը ժամանակավորապես զրկվել էր ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում ձայնի իրավունքից ներդրումների գծով պարտքի պատճառով: Խնդիրը լուծելու համար Իրանը պետք է վճարեր 18,4 միլիոն դոլար:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

Արթուր Թովմասյանը կոչ-հորդորով դիմել է ԱՀ Կառավարությանը (տեսանյութ)

ԱԽ հրատապ նիստի պահանջ՝ ԱԺ խորհրդարանական կուսակցությունների կողմից

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. ԱԻՊԾ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ. ՊՆ

Հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած քաղաքացին

Search