Artsakhpress

Քաղաքական

Ալեն Սիմոնյանը կկատարի Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները

Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հրաժարական է տվել Հանրապետության նախագահի պաշտոնից:

Ալեն Սիմոնյանը կկատարի Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները

Ալեն Սիմոնյանը կկատարի Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Սահմանադրության 5-րդ գլուխը նախատեսում է նման դեպքերում ՀՀ նախագահի լիազորությունների ժամանակավոր կատարման և նոր նախագահի արտահերթ ընտրության կարգը:
Մասնավորապես, ըստ ՀՀ սահմանադրության 2015 թ. խմբագրության 126-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:
Սահմանադրության 144-րդ հոդվածի համաձայն՝ մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:
Այսպիսով, ըստ Սահմանադրության՝ Հանրապետության նախագահի լիազորությունները կկատարի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանին կփոխարինի ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։
Հանրապետության նախագահը, ինչպես 123-րդ հոդվածն է սահմանում, պետության գլուխն է, որը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
Արմեն Սարգսյանը Հանրապետության նախագահ էր ընտրվել Ազգային ժողովի կողմից 2018թ. ապրիլին՝ յոթ տարի ժամկետով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է պետական դավաճանության դեպք

ԱԽ հրատապ նիստի պահանջ՝ ԱԺ խորհրդարանական կուսակցությունների կողմից

1994 թ. զինադադարի մասին փաստաթղթի տակ Արցախի ստորագրությունն է. Դավիթ Բաբայանը հիշեցնում է Շառլ Միշելին

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. ԱԻՊԾ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ. ՊՆ

Հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած քաղաքացին

Search