Artsakhpress

Հասարակական

Հայկական բանակի օրվա առթիվ դեպի Կաչաղակաբերդ քայլարշավ կկազմակերպվի

Հունվարի 28-ին` հայկական բանակի օրվա առթիվ, «ՏՐՏՈՒ» արշավական ակումբը վճարովի հիմունքներով կկազմակերպի քայլարշավ դեպի Կաչաղակաբերդ:

Հայկական բանակի օրվա առթիվ դեպի Կաչաղակաբերդ քայլարշավ կկազմակերպվի

Հայկական բանակի օրվա առթիվ դեպի Կաչաղակաբերդ  քայլարշավ կկազմակերպվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «ՏՐՏՈՒ» արշավական ակումբի հիմնադիր, լեռնային ուղեկցորդ Արտավազդ Բոյաջյանը:
«Այդ օրը նշելու համար առաջարկում ենք միանալ մեզ և միասին հաղթահարել Արցախի գեղեցիկ բարձունքներից մեկը՝ Կաչաղակաբերդը։ Քայլարշավը սկսելու ենք Խնձրիստան գյուղից։ Վերադարձը` նույն ուղղությամբ։ Կաչաղակաբերդը գտնվում է Մարտակերտի շրջանի Պտրեցիկ և Քոլատակ գյուղերի միջև։ Այն հեռվից գերում է անմատչելի թվացող տեսքով։ Ժայռի վրա դեռ պահպանվում են բերդի պարիսպների մնացորդները, սակայն ավելի գրավիչ է բարձունքից բացվող տեսարանը դեպի Կուսանաց լեռներ։ Մեր քայլարշավին կարող են մասնակցել 15-45 տարեկան, միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ», - նշել է Ա. Բոյաջյանը և հավելել, որ քայլարշավին մասնակցելու հայտը անհրաժեշտ է լրացնել հետևյալ հղմամբ:
Լրացուցիչ տեղեկությունների համար ցանկացողները կարող են զանգահարել 097 53 80 15 հեռախոսահամարին:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

Արթուր Թովմասյանը կոչ-հորդորով դիմել է ԱՀ Կառավարությանը (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է պետական դավաճանության դեպք

ԱԽ հրատապ նիստի պահանջ՝ ԱԺ խորհրդարանական կուսակցությունների կողմից

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. ԱԻՊԾ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ. ՊՆ

Հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած քաղաքացին

Search