«Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախի հանրային տրանսպորտը համալրել է տասը նոր ավտոբուսներով։
Արցախի հանրային տրանսպորտը համալրվել է նոր ավտոբուսներով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի Կենտրոնական ավտոկայանի տնօրեն Կարո Աբրահամյանն ասել է, որ ավտոբուսները տրամադրվել են 2021 թվականի վերջին:
«Դրանք արդեն շահագործվում են՝ ապահովելով ուղևորների անխափան երթևեկությունը: Ուղևորափոխադրումներն իրականացվում են Ստեփանակերտ-Քռասնի, Ստեփանակերտ-Քռասնի-Ննգի-Մարտունի, Ստեփանակերտ-Մարտունի-Կարմիր շուկա, Ստեփանակերտ-Դաշուշեն ուղղություններով»,- նշել է Կ. Աբրահամյանը:
Մեր զրուցակիցը տեղեկացրել է նաև, որ ամեն կիրակի օր՝ ժամը 08:30-ին, Ստեփանակերտի ավտոկայանից ավտոբուս կմեկնի դեպի Ամարասի վանական համալիր: