Ընթացիկ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով , հետագայում վթարներից խուսափելու համար հունվարի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 13:00-ն, անջատվելու է 35/10 կՎ ‹‹Իվանյան ›› ենթակայանը՝ բոլոր օդային գծերով, հոսանքազրկելով ԱՀ Ասկերանի շրջանի Իվանյան, Դահրավ, Աստղաշեն, Խանցք, Պատարա, Բերքաձոր, Նորագյուղ, Ծաղկաշատ, Ռև, Խաչեն, Սարդարաշեն, Խնձրիստան համայնքները և հարակից հիմնարկներն ու ձեռնարկությունները:
Ասկերանի շրջանի որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում է սպասվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ‹‹Արցախպրես››֊ին տեղեկացնում են ‹‹Արցախէներգո›› ՓԲԸ֊ից։ Ընկերությունը պատճառվող անհանգստության համար հայցում է բաժանորդների ներողամտությունը։