Artsakhpress

Հասարակական

Էրդողանն ընդունել է Թուրքիայի հայկական հիմնադրամների միության նախագահին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր ընդունել է Թուրքիայի հայկական հիմնադրամների միության նախագահ Բեդրոս Շիրինօղլուին։

Էրդողանն ընդունել է Թուրքիայի հայկական հիմնադրամների միության նախագահին

Էրդողանն ընդունել է Թուրքիայի հայկական հիմնադրամների միության նախագահին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հանդիպումը կայացել է Չանկայա նստավայրում։
Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը, սակայն հանդիպման մանրամասները չեն հաղորդվում:
Այսօր Hüriyyet-ը` վկայակոչելով Թուրքիայի նախագահի վարչակազմում արտաքին քաղաքականության շուրջ անցկացված փակ քննարկումներին, հաղորդել էր, որ Անկարան մտադիր է թռիչքներ բացել Հայաստանի տարբեր շրջաններ և ընդլայնել առևտրային կապերը Երևանի հետ:
Թուրքիայի և Հայաստանի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, 2 երկրների միջև սահմանը փակ է 1993 թվականից Անկարայի նախաձեռնությամբ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Արթուր Թովմասյանը կոչ-հորդորով դիմել է ԱՀ Կառավարությանը (տեսանյութ)

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. ԱԻՊԾ

Search