Artsakhpress

Միջազգային

ՆԱՏՕ-ի ոչ մի անդամ պատրաստ չէ զորքեր ուղարկել Ուկրաինա. Բորիս Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ ներկա պահին չկա ՆԱՏՕ-ի ոչ մի անդամ, որը պատրաստ է մեծ զորակազմ ուղարկել Ուկրաինա։

ՆԱՏՕ-ի ոչ մի անդամ պատրաստ չէ զորքեր ուղարկել Ուկրաինա. Բորիս Ջոնսոն

ՆԱՏՕ-ի ոչ մի անդամ պատրաստ չէ զորքեր ուղարկել Ուկրաինա. Բորիս Ջոնսոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
 
Ջոնսոնը նշել է, որ ՆԱՏՕ-ի զորքերը դժվար թե իրավիճակի սրման դեպքում ուղղվեն Ուկրաինա, քանի որ այն դաշինքի անդամ չէ:
 
«Ես գիտեմ, որ հուզական առումով շատերը համամիտ են դրա հետ։ Իհարկե, բնազդաբար շատերը կոչ կանեին Ուկրաինային ակտիվ ֆիզիկական աջակցություն ցուցաբերել ՆԱՏՕ-ի զորքերի տեսքով, բայց պետք է ասեմ՝ չեմ կարծում, որ դա մոտ ապագայում տեղի կունենա։ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ», - ասել Է Ջոնսոնը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։
 
ՌԴ ԱԳՆ-ում ավելի վաղ նշել էին, որ Արևմուտքի հայտարարությունները («ռուսական ագրեսիայի» և Կիևին պաշտպանվելու հարցում օգնելու հնարավորության մասին) և՛ ծիծաղելի են, և՛ վտանգավոր։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը զորքեր է տեղափոխում իր տարածքի սահմաններում և իր հայեցողությամբ: Նրա խոսքով՝ դա ոչ մեկին չի սպառնում ու ոչ մեկին չպետք է անհանգստացնի։
 
Կիևը և արևմտյան պետությունները վերջին ժամանակներս մտահոգություն են հայտնում Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից «ագրեսիվ գործողությունների» իբր ուժեղացման կապակցությամբ: Ռուսաստանը բազմիցս հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ ոչ մեկին չի սպառնում ու ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ՝ ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Արթուր Թովմասյանը կոչ-հորդորով դիմել է ԱՀ Կառավարությանը (տեսանյութ)

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. ԱԻՊԾ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ. ՊՆ

Search