Ռումինիայի գերագույն խորհուրդը որոշել է քայլեր ձեռնարկել իր տարածքում ՆԱՏՕ-ի ներկայության մեծացման ուղղությամբ:
Ռումինիայի նախագահը խոստացել է մեծացնել ՆԱՏՕ-ի ներկայությունը երկրում
«Անվտանգության գերագույն խորհրդի նիստում քննարկել ենք Սևծովյան տարածաշրջանում տիրող իրավիճակը: Որոշել ենք մի շարք կարևոր միջոցներ ձեռնարկել. որոշակի քայլեր իրականացնել՝ ուղղված Ռումինիայում ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների ներկայության ավելացմանը: Կառավարությունը կշարունակի փախստականների հնարավոր ալիքի ընդունում ծրագրել մեր տարածքում»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Յոհաննիսը:
Նրա խոսքով՝ Ռումինիան և Ուկրաինան ավելի քան 6000 կմ երկարությամբ ընդհանուր սահման ունեն, այդ իսկ պատճառով երկիրը պետք է պատրաստ լինի սցենարի ցանկացած զարգացման: