Artsakhpress

Հասարակական

Մարտակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը շարունակում է ակտիվ գործունեություն իրականացնել. տնօրեն

Մարտակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը գործում է 1995 թվականից և այս ընթացքում անցել է զարգացման ուրույն ուղի:

Մարտակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը շարունակում է ակտիվ գործունեություն իրականացնել. տնօրեն

Մարտակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը շարունակում է ակտիվ գործունեություն իրականացնել. տնօրեն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 2021 թվականի ընթացքում կենտրոնի իրականացրած աշխատանքների, առկա խնդիրների ու առաջիկայում նախատեսվող ծրագրերի մասին «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է տնօրեն Ռիմա Իզմայիլյանի հետ:

«Կենտրոնում գործում է 35 խմբակ՝ նկարչության,գորգագործության,կարպետագործության, ասեղնագործության,հելյունագործության, երգի, պարի, ասմունքի, գոբելենի,ձեռագործ արհեստի, թատերական, կար ու ձևի, հագուստի մոդելավորման և այլն: Ունենք շուրջ 405 սան` ինչպես քաղաք Մարտակերտից, այնպես էլ՝ շրջանի գյուղերից: Կենտրոնը համալրված է անհրաժեշտ գույքով, և 2021թվականի ընթացքում կյանքի ենք կոչել բազմաթիվ ծրագրեր, որոնց շարքում կառանձնացնեի Հովհաննես Թումանյանի գրական գործունեությունը ներկայացնող, «Մայրենիի տոն», «Մայրության և գեղեցկության տոն» խորագրերով հետաքրքիր ու բովանդակալից միջոցառումները, Եղեռնի զոհերի, Արցախի հերոս Դավիթ Ղազարյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթները: Կազմակերպել ենք նաև միջոցառումներ` նվիրված Արցախյան պատերազմին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվան, անց ենք կացրել տարեվերջյան հաշվետու միջոցառում, նաև ցուցահանդես՝ «Խաղաղության գույներ» խորագրով»,-ներկայացրել է Ռ. Իզմայիլյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի խոսքով՝ ծրագրերն ու անելիքները շատ են, սակայն, համաճարակային իրավիճակով պայմանավորված, նախատեսված ծրագրերն իրագործելը հաճախ անհնարին է դառնում. իրադրության կայունացմանը զուգահեռ` կենտրոնը կսկսի ավելի ակտիվ գործունեություն իրականացնել: Կենտրոնի տնօրենը նշեց, որ կրթօջախը «Հայրենիք» միության ֆինանսավորմամբ 2018 թվականին հիմնանորոգվել է։ Նա իր երախտագիտությունը հայտնեց միությանը, քանի որ կառույցի նախաձեռնության շնորհիվ կարողանում են կենտրոնի սաների մեջ ձևավորել գեղագիտական ճաշակ՝ սերմանելով սեր արվեստի և մշակութային արժեքների նկատմամբ:


     

Քաղաքական

Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկումներ է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների թեմայով

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կողմից Միացյալ նահանգների Կոնգրեսում կազմակերպվել է «Ցեղասպանության հակադարձում․ Արցախի բնիկ հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով երկօրյա քննարկում։

Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Տնտեսական

Հասարակական

Այսօր եկեղեցին նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Վիրապ մտնելու տոնը

Մարտի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց Խորանով Ս. Պատարագ:

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search