Artsakhpress

Հասարակական

Սամվել Բաբայանի որդին կապ չունի. Արթուր Օսիպյանը հերքում է. Դատախազության պարզաբանումը

Վերջին օրերին սոցիալական ցանցերում տեղեկություններ են շրջանառվում Սամվել Բաբայանի որդու և նրա մերձավոր ազգականների կողմից ԱՀ քաղաքացի Արթուր Օսիպյանի նկատմամբ ենթադրաբար բռնություն գործադրելու վերաբերյալ:

Սամվել Բաբայանի որդին կապ չունի. Արթուր Օսիպյանը հերքում է. Դատախազության պարզաբանումը

Սամվել Բաբայանի որդին կապ չունի. Արթուր Օսիպյանը հերքում է. Դատախազության պարզաբանումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ասված է ԱՀ գլխավոր դատախազության տարածած մամուլի հաղորդագրության մեջ՝ մանրամասնելով, որ «past.am» կայքում հրապարակվել էր «Բաբայանի շուրջ ինտրիգները շարունակվում են․» վերտառությամբ հոդվածը, որում հեղինակը մասնավորապես նշել է, որ Սամվել Բաբայանի որդու և Արցախում հայտնի ակտիվիստ Արթուր Օսիպյանի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, այն նույնիսկ վերածվել է ծեծկռտուքի, իրավապահ մարմինները դեռևս լուրջ միջոցներ չեն ձեռնարկում՝ սպասելով Հարությունյանի (հավանաբար նկատի է առնվել ԱՀ նախագահին) վերջնական որոշմանը։

«Այս և այդօրինակ մտացածին մեկնաբանությունները բացառելու համար իրազեկում ենք, որ Արցախում նման խոսակցություններ շրջանառելու առաջին իսկ օրը Արցախի Հանրապետության դատախազությունից անմիջապես կապ են հաստատել Արթուր Օսիպյանի հետ, տեղեկացրել նման լուրերի առկայության մասին և առաջարկել հանցագործության մասին հաղորդում ներկայացնել՝ դրանց իրականությանը համապատասխան լինելու պարագայում: Ա. Օսիպյանը կտրականապես հերքել է իր նկատմամբ բռնություն գործադրելու, որևէ լուրջ միջադեպի մեջ հայտնվելու հանգամանքը և հրաժարվել հաղորդում ներկայացնելուց: Հերթական հրապարակումից հետո Ա. Օսիպյանին կրկին ներկայացվել է նման առաջարկ, հրավիրվել դատախազություն, սակայն նա նորից հրաժարվել և հայտնել է, որ այդ պահին գտնվում է Արցախի Հանրապետությունից դուրս, կարող է դատախազություն ներկայանալ վերադառնալուց հետո:

Սոցիալական ցանցերում արծարծվող դեպքի մասին որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից դատախազությանը կամ ոստիկանությանը հաղորդում չի ներկայացվել, մարմնական վնասվածքով կամ բռնության մասին վկայող նշաններով անձանց կողմից բուժօգնության դիմելու մասին Արցախում գործող բուժհիմնարկներից իրավապահ մարմիններին, այդ թվում դատախազությանը հաղորդումներ չեն ներկայացվել, իսկ ենթադրյալ հանցավոր դեպքերի առնչությամբ քրեադատավարական գործընթաց կարող է նախաձեռնվել բացառապես ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված՝ քրեական գործ հարուցելու օրինական առիթի առկայության պարագայում:

Ինչ վերաբերում է ԱՀ իրավապահ մարմինների կողմից դեպքին արձագանքելու համար ենթադրաբար ԱՀ նախագահի որոշումն ակնկալելուն, ապա աներկբայորեն վստահեցնում ենք, որ ԱՀ դատախազությունը որևէ կերպ կաշկանդված չէ այս կամ այն դեպքի առնչությամբ գործադիր իշխանության ղեկավար մարմինների դիրքորոշմամբ, իր սահմանադրական լիազորություններն իրականացնելու համար չի ակնկալում «հրահանգներ», ղեկավարվում է բացառապես ԱՀ-ում գործող օրենսդրությամբ, Արցախի Հանրապետության քաղաքացու առջև պատասխանատվության բարձր զգացումով և գործում է ամենօրյա աշխատանքով Արցախում օրինականության առավել բարձր մակարդակ ապահովելու հետևողականությամբ»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search