Artsakhpress

Հասարակական

Արցախում ամուսնությունների թվի նկատելի աճ է գրանցվել

2021 թվականի ընթացքում Արցախի Հանրապետության Քաղաքացիական ակտերի գրանցման ոլորտում կատարվել է 5212 ակտային գրանցում, 9311 գործողություն, մասնավորապես՝ ուղղումներ, տեղեկանքների ու կրկնօրինակների տրամադրում։

Արցախում ամուսնությունների թվի նկատելի աճ է գրանցվել

Արցախում ամուսնությունների թվի նկատելի աճ է գրանցվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 31-ին կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը: Նրա խոսքով՝ 2021 թվականի ցուցանիշները համեմատվել են և՛ 2019 թվականի, և՛ 2020 թվականի ցուցանիշների հետ, քանի որ 2020 թվականը բացասական առումով աննախադեպ տարի էր Արցախի համար։

«Անցած տարվա ընթացքում գրանցվել է 1555 ծնունդ, որը 2020 թվականի ցուցանիշից պակաս է 113-ով, իսկ 2019թվականից՝ 576-ով։ Ծնվածների ընդհանուր թվից 680-ը արական, իսկ 875-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ են։ Ակտային գրանցումների ուսումնասիրությունից երևում է, որ տղաների մոտ ամենատարածված անուններն են Դավիթը, Նարեկը և Տիգրանը, իսկ աղջիկների մոտ՝ Նարեն, Մարիան և Մանեն։ Տարվա ընթացքում մահերի թիվը կազմել է 1350, որը 2020 թ.-ի ցուցանիշից պակաս է 179-ով, իսկ 2019թ.-ի ցուցանիշը գերազանցում է 195-ով։ Մահացած քաղաքացիներից 569-ը հանդիսանում են արական, իսկ 781-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ, ընդ որում` տասնմեկը, դժբախտաբար, մինչև մեկ տարեկան երեխաներ են։ Ամուսնությունների թիվը կազմել է 1314, որը 2020 թ-ի ցուցանիշը գերազանցել է 1149-ով, իսկ 2019 թ-ինը՝ 478-ով. մենք ամուսնությունների թվի բավականին մեծ աճ ունենք` նախորդ երկու տարիների համեմատ։ Գրանցված 1314 ամուսնություններից քսանը օտարերկրյա քաղաքացու հետ է. 14-ը՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացու, երեքը՝ Ուկրաինայի, մեկը՝ Թուրքմենստանի, մեկը՝ Հնդկաստանի, մեկը՝ Լուգանսկի ժողովրդավարական հանրապետության»,- ներկայացրել է Ժ. Միրզոյանը։

Բնութագրությունը հասանալի չէԸստ նախարարի տված տեղեկատվության՝ Արցախում ամուսնալուծությունների թիվն անցած տարում կազմել է 194, որը ավել է 140-ով 2020 թ.-ի ցուցանիշից, և պակաս է 13-ով 2019-ի ցուցանիշից։ 2021 թ.-ին կատարվել է որդեգրման հինգ գրանցում, 2020-ին՝ մեկ, իսկ 2019-ին՝ վեց։ 178 հայրության ճանաչման գրանցում է արձանագրվել, 2020-ին՝ 128-ի և 2019- 113-ի դիմաց։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search