Օրերս բարեգործական առաքելությամբ Հայաստանում և Արցախում էր Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի ներկայացուցիչ, Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքի հոգևոր հովիվ Տիրատուր քահանա Սարդարյանը, ով հյուրընկալվել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում:
Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնը համալրվել է տեխնիկայով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 3 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեցին Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնից։
Աղբյուրի հաղորդմամբ` Գերմանիայի թեմի առաջնորդի օժանդակությամբ կենտրոնը ձեռք էր բերել 2 օդորակիչ՝ կենտրոնի ճաշարանի և խաղասենյակի համար, 8 սառնարան` հիվանդասենյակների համար և 2 ջրի սարք։ Տեր Տիրատուր քահանա Սարդարյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը և արցախցի շահառուների բուժման ընթացքին. քննարկվել են նաև մի շարք ծրագրեր, որոնք կյանքի կկոչվեն ապագա համագործակցության արդյունքում:
Կենտրոնի աշխատակազմը շնորհակալություն է հայտնում Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի ներկայացուցչությանը ուշադրության և շարունակական համագործակցության համար: