Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի զինծառայողները ԲՏՌ-82Ա զրահամեքենաների ներգրավմամբ անցկացրել են զորավարժություն:
ՌԴ խաղաղապահները ԲՏՌ-82Ա զրահամեքենաների ներգրավմամբ զորավարժություն են անցկացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացանք ՌԴ խաղաղապահների «Տելեգրամ» էջից, զրահամեքենաների անձնակազմերը մշակել են վարման նորմատիվներ, բարձր արագությամբ հաղթահարել են խոչընդոտները և ԲՏՌ-82Ա-ի հաստիքային զենքերից կատարել են հրաձգություն անհատական և խմբակային թիրախների վրա: