ԱՀ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքը նոր մանկապարտեզ կունենա:
Վերին Հոռաթաղ համայնքը մանկապարտեզ կունենա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 11 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Վերին Հոռաթաղի համայնքի ղեկավար Գրիշա Մարտիրոսյանը:
«Մանկապարտեզի համար նախատեսված շենքն ընթացիկ տարում պետք է ձևափոխվի և վերանորոգվի: Այն ձեռք է բերվել վերջերս` պետական միջոցներով: Համայնքում 70-ից ավելի մանկապարտեզի ենթակա երեխաներ կան», - նշել է Գ. Մարտիրոսյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ պատերազմից հետո տեղահանված 13 ընտանիք է հաստատվել գյուղում՝ 44 բնակչով: «Պատերազմի հետևանքով համայնքում մեկ տուն է վնասվել, որը պետական աջակցությամբ կվերանորոգվի: Սպորտդահլիճի շինարարությունը այս տարի կշարունակվի «Բեյզ Մեթըլս» հանքարդյունաբերական ընկերության կողմից:
Նախատեսվում է նոր ջրագիծ կառուցել», - ասել է Գ. Մարտիրոսյանը և հավելել, որ համայնքապետարանը ևս վերանորոգման կարիք ունի: