ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել շանսոնյե Շառլ Ազնավուրի 90-ամյակի կապակցությամբ:
Դուք մեծ արվեստագետ եք, և յուրաքանչյուր հանդիպումը Ձեզ հետ մեզ համար տոն է. ՀՀ նախագահը շնորհավորել է Շառլ Ազնավուրին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել շանսոնյե Շառլ Ազնավուրի 90-ամյակի կապակցությամբ:
Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի ուղերձում ասված է.
«Սիրելի՛ Շառլ, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի
կապակցությամբ: Դուք մեծ արվեստագետ եք, մեծ հայ և մեծ մարդ: Յուրաքանչյուր հանդիպումը Ձեզ հետ մեզ համար տոն է: Մենք հպարտ ենք, որ Ձեր ժամանակակիցն ենք և վայելում ենք Ձեր ներկայությունը, Ձեր երգն ու խոսքը:
Խորապես տպավորված եմ Երևանում կայացած Ձեր հոբելյանական մեծաշուք համերգից: Կրկին շնորհավորելով փառավոր հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ՝ աշխարհի ամենահռչակավոր հային, առողջություն, նորանոր հաջողություններ ստեղծագործական կյանքում և հասարակական ու քաղաքական գործունեության մեջ»: