Արցախում փետրվարի 14-ին կորոնավիրուսային հիվանդության 101 նոր դեպք է գրանցվել, այդ թվում` երեխաներ։
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 101 նոր դեպք է գրանցվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ փետրվարի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են ԱՀ Առողջապահության նախարարությունից` մանրամասնելով, որ կատարվել է 258 թեստավորում։
Աղբյուրի հաղորդմամբ` մահվան դեպք չի արձանագրվել։ Ստացիոնար բուժում է ստանում 47 հիվանդ։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 5742 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1746 դեպք:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 21 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու նպատակով։ Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է, որպեսզի հանրապետության բնակչությունը օր առաջ պատվաստվի «COVID-19»-ի դեմ պատվաստանյութով:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին` ժամը 9:00-ից մինչեւ 16։00-ն, շաբաթ օրը՝ 10:00-14:00-ն, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում: Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00-ն, զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին: