Artsakhpress

Քաղաքական

Ֆրանսիայի հայ համայնքի աշխատանքներում Արցախը մնալու է առաջնահերթություն

Ֆրանսիայի հայ համայնքի 2022 թվականի աշխատանքների առանցքում որպես առաջնահերթություն լինելու է Արցախը:

Ֆրանսիայի հայ համայնքի աշխատանքներում Արցախը մնալու է առաջնահերթություն

Ֆրանսիայի հայ համայնքի աշխատանքներում Արցախը մնալու է առաջնահերթություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 15 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը: Նա տեղեկացրեց, որ ինչպես նախորդ տարիներին լրջագույն աշխատանք են տարել Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ, նույն ակտիվությամբ շարունակելու են 2022 թվականին: Խոսելով օրերս Փարիզում կայացած հայ համայնքի ամենամյա ընթրիքից, որին ներկա էին Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաներ թե օրենսդիր, թե գործադիր մարմիններից, Մուրադ Փափազյանը նշեց, որ այն ամենամյա լավ առիթ է հավաքելու հայերի բարեկամներին:
«Մենք աշխատում են Ֆրանսիայի իշխանությունների հետ, որ պահպանվի հայամետ դիրքորոշումը: Հայտնի է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման, ցեղասպանության ժխտողականության հարցում բավական ամուր կեցվածք ունի: Մենք ցանկանում ենք, որ  Ֆրանսիայի հայամետ բնույթը լինի նաև Արցախի հարցի հետ կապված: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, և արդյունքը եղավ այն, որ Ֆրանսիայի Սենատը քվեարկեց մի բանաձևի օգտին, որով կոչ էր արվում, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը: Նույնը եղավ Ֆրանսիայի տարբեր խոշոր քաղաքների, համայնքների պարագայում: Արդեն 85 քաղաքներ, շրջաններ քվեարկեցին այն բանաձևի օգտին, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը: Սա ցույց է տալիս տարիների ընթացքում կատարած աշխատանքի արդյունքը: Մենք մեր գործընկերներին, բարեկամներին ցույց տվեցինք, որ հայկական համայնքն իսկապես ուժեղ է և դրական սկզբունքների հիման վրա պաշտպանում է հայ դատը, հայկական հարցը»,-ասաց Մուրադ Փափազյանը:
Փարիզում կայացած ամենամյա ընթրիքին այս տարի, գործուղումներով պայմանավորված, Ֆրանսիայի նախագահը ներկա չի եղել, սակայն եկել էր վարչապետը: Մուրադ Փափազյանը նշեց, որ կարողացան ներկայացնել հայ համայնքի պահանջները:
«Մեր կողմից խիստ գնահատականներ հնչեցին պատերազմի, դրա հետևանքների առնչությամբ: Ներկայացրեցինք մեր դիտարկումները Արցախի ու հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ: Մենք մտադիր ենք ակտիվացնել կապերը՝ շեշտը դնելով նաև մշակութային հարցերի վրա: ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեծ անելիք ունի՝ ապահովելու հայկական մշակութային արժեքների պահպանումը»,-ասաց Մուրադ Փափազյանն՝ ընդգծելով, որ պետք է թույլ չտալ, որ Ադրբեջանը յուրացնի հայկական մշակույթը:
Մուրադ Փափազյանն ընդգծեց Ֆրանսիայի ու Արցախի քաղաքային մակարդակով համագործակցությանն ուղղված աշխատանքների ակտիվացման կարևորությունը: Նրա խոսքով, իրավական հարթությունում աշխատանքների նոր ձև որդեգրելու անհրաժեշտություն կա, որն ավելի ապահով կլինի ու պետք է քաջալերել, որ Ֆրանսիայի քաղաքները շարունակեն օգնել Արցախի քաղաքներին: Մուրադ Փափազյանը նշեց, որ Արցախն առաջնահերթություն է իրենց համար, բայց ուզում են քաջալերել, որ ակտիվացվեն Հայաստան-Ֆրանսիա տնտեսական կապերը, մշակութային համագործակցությունը:
Տարին նախընտրական է Ֆրանսիայի համար, սպասվում են նախագահական ընտրություններ: Մուրադ Փափազյանի խոսքով, բոլոր գլխավոր թեկնածուների հետ աշխատել են: Ընտրություններն անցկացվելու են երկու փուլով ապրիլի 10-ին և ապրիլի 24-ին: Երկրորդ փուլ անցած թեկնածուներին հնարավորություն կընձեռվի հայ համայնքի առջև հայտնել իրենց դիրքորոշումը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search