Փետրվարի 16-ին Արցախում կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք է գրանցվել, այդ թվում` երեխաներ։
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք է գրանցվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 16 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են ԱՀ Առողջապահության նախարարությունից։ Աղբյուրի հաղորդմամբ` կատարվել է 457 թեստավորում, արձանագրվել` 1 մահ։
Ստացիոնար բուժում է ստանում 52 քաղաքացի։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 6502 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2059 դեպք:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 24 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար։
Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է, որպեսզի հանրապետության բնակչությունը օր առաջ պատվաստվի «COVID-19»-ի դեմ պատվաստանյութով:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին` ժամը 9:00-ից մինչեւ 16։00-ն, շաբաթ օրը՝ 10:00-ից մինչև14:00-ն, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:
Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00-ն, զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին: