Այսօր՝ փետրվարի 16-ին, կայացել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստը:
ԱՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 16 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ նստաշրջանի օրակարգի նախագծում ներառված էր «Բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն։
«Բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը որպես հիմնական զեկուցող ներկայացրել է պատգամավոր Արթուր Մոսիյանը։ Այնուհետև այն քվեարկության է դրվել և ընդունվել 31 կողմ ձայնով։
ԱՀ ԱԺ-ն որոշել է 2022թ. փետրվարի 16-ին Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման ժամկետը սահմանել մինչև սույն թվականի փետրվարի 17-ը՝ ժամը 17:00-ն: