Artsakhpress

Հասարակական

Փաստերն ապացուցում են, որ ադրբեջանական ԶՈՒ հանցավոր արարքներն Արցախում ագրեսիվ դրսևորումներ ունեն. ՀՀ և Արցախի ՄԻՊ-երն այցելել են մի շարք բնակավայրեր

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ու Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը փետրվարի 14-16-ը փաստեր են հավաքագրել 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության Թաղավարդ, Կարմիր շուկա, Աղավնո, Խրամորթ և մի շարք այլ համայնքներում մարդկանց իրավունքների վերաբերյալ։

Փաստերն ապացուցում են, որ ադրբեջանական ԶՈՒ հանցավոր արարքներն Արցախում ագրեսիվ դրսևորումներ ունեն. ՀՀ և Արցախի ՄԻՊ-երն այցելել են մի շարք բնակավայրեր

Փաստերն ապացուցում են, որ ադրբեջանական ԶՈՒ հանցավոր արարքներն Արցախում ագրեսիվ դրսևորումներ ունեն. ՀՀ և Արցախի ՄԻՊ-երն այցելել են մի շարք բնակավայրեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 17 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես տեղեկանում ենք Մարդու իրավունքների պաշտպանի տարածած հաղորդագրությունից, Թաղավարդ և Կարմիր շուկա գյուղերում կրակոցները գյուղի ուղղությամբ գրեթե ամեն օր են:
«Ընդամենը մի քանի օր առաջ՝ փետրվարի 11-ին, ադրբեջանական զինված ուժերը կրակահերթեր են արձակվել բնակելի տների ուղղությամբ:
Վնասվել են տների պատեր, տանիքներ: Կրակոցների պահին տներում եղել են երեխաներ ու կանայք: Խոցել են տներից մեկի ապակին, սենյակում այդ պահին քնած են եղել մանկահասակ երեխաներ:
Ադրբեջանական զինված ծառայողներն անմիջապես այս համայնքների բնակելի տների դիմաց են՝ ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, և մարդիկ նրանց ամբողջական դիտարկման ներքո են: Նրանց տեղակայումները մարդկանց պատկանող հողերում է՝ արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքներ:
Թաղավարդում գործող հանրակրթական դպրոցն ուղիղ ադրբեջանական զինվորական դիրքերի թիրախի տակ է: Ուսուցիչների ու երեխաների հետ առանձնազրույցներից ու քննարկումներից պարզվել է, որ կրակոցներ են արձակվում նաև դպրոցի ուղղությամբ և թիրախային են:
Ավելին, բնակիչները նշեցին, որ Թաղավարդում ու Կարմիր շուկայում ադրբեջանական դիրքերից կամ մեքենաներից հատուկ լույսեր են արձակում դեպի բնակելի տները, այդ թվում՝ տների մեջ՝ մարդկանց ահաբեկելու նպատակով: Հաճախ են դա հատկապես անում երեկոյան ու գիշերը:
Ընդ որում, Արցախում գտնվելու ժամանակ ինքներս անմիջականորեն համոզվեցինք ադրբեջանական հանցավոր արարքների մեջ:
Մասնավորապես, փետրվարի 15-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակոցներ են արձակել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մարդկանց վրա, որի հետևանքով խոցվել է տրակտորի ակը:
Երեկ՝ փետրվարի 16-ին առավոտյան ժամը 10:00-ից 11:00-ն ընկած հատվածում Խրամորթի բնակիչները գյուղի տարածքում գտնվող խաղողի այգում էտման աշխատանքներ են արել, որի ընթացքում ադրբեջանական զինված ծառայողները մոտեցել են և հարկադրել, որ մարդիկ հեռանան խաղողի այգուց:
Ընդ որում, աշխատանքներ կատարողների մեծագույն մասը կանայք են եղել:

Բոլոր համայնքներում բնակիչները նշեցին, որ երբ գյուղատնտեսական աշխատանքների համար փորձում են մոտենալ իրենց այն հողատարածքներին, որոնք անգամ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա են, ադրբեջանական զինված ուժերն արձակում են կրակոցներ, որոնք թիրախային են:
Այս արարքներով մարդկանց համար առաջ են գալիս լրջագույն սոցիալական խնդիրներ: Հնարավորություն չի տրվում վաստակել ընտանիքի եկամուտը. ակնհայտ է, որ սեզոնային ժամանակով պայմանավորված՝ աշխատանքներ չանելը հանգեցնելու է մարդկանց համար լուրջ խնդիրների:
Աղավնո համայնքում մարդիկ կանգնած են խմելու և ոռոգման ջրի լուրջ խնդիրների առաջ. գրեթե բոլոր բնակիչները պատմեցին, թե ինչպես ես տեսել, որ ադրբեջանական զինված ծառայողները խոշոր եղջերավոր կենդանիներ մորթելուց հետո ոչ պետքական օրգանները գցում են այն ջրի մեջ, որից օգտվում են գյուղի բնակիչները: Սրա պատճառով գյուղում եղել են ջրից զանգվածային թունավորման դեպքեր, այդ թվում՝ թունավորվել են կանայք, երեխաներ ու տարեցներ:
Ընդ որում, ադրբեջանական ներխուժումների պատճառով ջրից զրկվել են նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր, իրական վտանգի տակ է Սյունիքի մի շարք համայնքներում ջրի անվտանգության հարցը:
Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները վարում են խաղաղ բնակիչներին ահաբեկելու, հուսահատության մթնոլորտ առաջացնելու հանցավոր քաղաքականություն, որն ունի համակարգված և նպատակային բնույթ:
Բոլոր այն վայրերում, որտեղ տեղակայված են ադրբեջանական զինված ծառայողներ, խաթարված է մարդկանց անվտանգությունը, իրական վտանգի ներքո է կյանքը:
Հայաստանի և Արցախի գյուղերի անմիջապես հարևանությամբ հայտնված ադրբեջանական զինծառայողներն ամեն ինչ անում են, որ անհնարինության վերածեն խաղաղ բնակչության կյանքը և այն չվերականգնվի պատերազմից հետո. կրակում են գյուղերի  ուղղությամբ, խոչընդոտում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչների աշխատանքը, ընտանի կենդանիներ են գողանում և այլն։
Բոլոր փաստերն ապացուցում են, որ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքները խաղաղ բնակչության նկատմամբ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում բնույթով նույնն են՝ Արցախում ագրեսիվ դրսևորումներով:
Մեզ համար ակնհայտ է, որ այս ամենի հիմքում ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի քարոզի շարունակվող քաղաքականությունն է, որ միասնական թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի նկատմամբ:
Քանի դեռ ադրբեջանական իշխանությունները վարում են այս քաղաքականությունը (իսկ նրանց համար սա քաղաքական կյանքի աղբյուր է), չեն դադարելու նաև նրանց զինված ծառայողների ահաբեկչական բնույթի հանցավոր արարքները, ուստի խաղաղ բնակչությանը պաշտպանելու ելքն այն է, որ հայկական գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին նրանք չպետք է լինեն, որպեսզի խաղաղ բնակիչներն իրականացնեն իրենց իրավունքները»,- նշված է Արման Թաթոյանի և Գեղամ Ստեփանյանի տարածած հաղորդագրության մեջ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search