Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցված նոր բնակելի բազմաբնակարան շենքերում իրականացվում են կահավորման աշխատանքներ:
Մայրաքաղաքի Թումանյան փողոցի նորակառույց բազմաբնակարան շենքերում իրականացվում են կահավորման աշխատանքներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 18 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։
«Թումանյան փողոցում` նախկին կաթի կոմբինատի տարածքում կառուցված բնակելի շենքը 108 բնակարանանոց է, որից 90-ը՝ 2, իսկ 18-ը՝ 3 սենյականոց: Նույն փողոցում` նախկին շինանյութերի կոմբինատի տարածքում կառուցված բնակելի շենքը 153 բնակարան ունի, որից 31-ը կլինի 2, 94-ը՝ 3, իսկ 28-ը՝ 4 սենյականոց: Բազմաբնակարան շենքերը կառուցվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ, «Քարավան» ՍՊ և «Ճանշին» ՓԲ ընկերությունների կողմից։ », - նշել է Մ. Դանիելյանը: Ինչպես հայտնում են ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեից՝ արդեն բնակարաններ են տրամադրվել Շուշի և Հադրութ քաղաքներից միաժամանակ տեղահանված և զոհված ազատամարտիկների ընտանիքներին, բազմազավակ ընտանիքներին և այլ շահառուներին։