Artsakhpress

Հասարակական

Նախագահ Հարությունյանն Արցախյան շարժման 34-ամյակի առթիվ քաղաքային հուշահամալիրում և զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախյան շարժման 34-ամյակի առթիվ, բարձրաստիճան պետական այրերի, զինվորականների և  «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության` ՀՀ-ից ժամանած անդամների ուղեկցությամբ, փետրվարի 20-ին այցելել է քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել:

Նախագահ Հարությունյանն Արցախյան շարժման 34-ամյակի առթիվ քաղաքային հուշահամալիրում և զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել (տեսանյութ)

Նախագահ Հարությունյանն Արցախյան շարժման 34-ամյակի առթիվ քաղաքային հուշահամալիրում և զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել (տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 20 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը եղել է նաև Ստեփանակերտի զինվորական պանթեոնում, որտեղ ծաղիկներ է խոնարհել հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների շիրիմներին:

Ի դեպ, այցի առթիվ Հանրապետության նախագահը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ կից հետևյալ գրառումամբ.

«Հարգելի ՛ հայրենակիցներ Շնորհավո՛ր Արցախի վերածննդի օրը: Մեր պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ այն հասցնենք բաղձալի վերջնակետին: Փա՛ռք ու խոնարհում Հայոց պետականության համար նահատակված բոլոր հայորդիներին, բոլոր նրանց, ովքեր Հայրենիքի պաշտպանությունը համարել ու համարում են սրբազան պարտքի գիտակցում...»:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գործարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար ուսուցման դասընթացի և աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության ծրագիրը

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը՝ Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ է հայտնվել 16 անձ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Այն ամենը, ինչ կապված է Արցախի հետ, փորձում են «կափարիչ» դնել դրա վրա և փակել այդ հարցը, բայց պետք չէ գնալ այդ ճանապարհով. Սամվել Շահրամանյան

Մակրոնն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ԼՂ վերադառնալ ցանկացող անձանց անվտանգ ու անարգել վերադարձը

Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարում է Ժամանակավոր թափուր հաստիքների մրցույթ

Արցախ վերադառնալու իրական հնարավորություն կա. Վարդան Օսկանյան

Search