Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներն ավարտման փուլում են։
Ճարտարում բազմաբնակարան շենքի շինաշխատանքներն ավարտման փուլում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 21 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ներկայումս իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ։
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց ԱՀ քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։
«Շենքը եռահարկ է՝ բաղկացած 9 բնակարաններից, որոնցից 2-ը չորս սենյականոց է, իսկ 7-ը՝ երեք սենյականոց։ Այն նախատեսվում է շահագործման հանձնել ընթացիկ տարվա կեսերին»,-մանրամասնել է մեր զրուցակիցը։ Նրա խոսքով` շինարարական աշխատանքներն իրականացվում են ԱՀ կառավարության ֆինանսավորմամբ. կապալառուն «Վարդապետյան եղբայրներ» ՍՊ ընկերությունն է։