Փետրվարի 23-ին Արցախում կորոնավիրուսային հիվանդության 90 դեպք է հաստատվել։ Վարակվածների թվում կան նաեւ երեխաներ։
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 90 նոր դեպք է հաստատվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 23 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից և մանրամասնում` կատարվել է 252 թեստավորում։ Արձանագրվել է մահվան 2 դեպք, ստացիոնար բուժում է ստանում 62 քաղաքացի։
Աղբյուրն ընդհանրացնում է` 2022 թվականին կատարվել է 8315 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2711 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 30 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու նպատակով։
Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է, որպեսզի հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի «COVID-19»-ի դեմ պատվաստանյութով:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին` ժամը 9:00-ից մինչև 16։00-ն, իսկ շաբաթ օրը՝ ժամը 10:00-ից մինչեւ 14:00-ն` «Արևիկ» բուժմիավորումում, «Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում: