Artsakhpress

Հասարակական

Ասկերանի շրջանում շինարարական եռուզեռ է. շրջվարչակազմի ղեկավարը պատմում է կատարվող աշխատանքների մասին

ԱՀ Ասկերանի շրջանում լայն թափով ընթանում են շինարարական աշխատանքներ, վերացվում պատերազմի թողած հետքերը։

Ասկերանի շրջանում շինարարական եռուզեռ է. շրջվարչակազմի ղեկավարը պատմում է կատարվող աշխատանքների մասին

Ասկերանի շրջանում շինարարական եռուզեռ է. շրջվարչակազմի ղեկավարը պատմում է կատարվող աշխատանքների մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Շրջանում կատարվող աշխատանքների, լուծում պահանջող խնդիրների մասին «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանի հետ:

Բնութագրությունը հասանալի չէ«Ասկերանի շրջանում լայն թափով իրականանում են տեղահանվածների համար նոր թաղամասերի կառուցման շինաշխատանքները: Աստղաշեն համայնքի վարչական տարածքում կառուցվող նոր բնակավայրի աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են. բնակավայրը կունենա 210 տնտեսություն: Հովսեփավան համայնքի վարչական տարածքում ևս նոր թաղամասերի կառուցման շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Նույն տեմպերով շինաշխատանքներ են ընթանում նաեւ Իվանյան համայնքի տարածքում՝ մի քանի վայրերում միաժամանակ. կառուցվում են նոր թաղամասեր: Քռասնիում էլ կառուցվում է 216 բնակարան»,-ներկայացրել է Հ. Ապրեսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի խոսքով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ շրջանի շուրջ 403 բնակելի տներ վնասներ են կրել, իսկ շրջկենտրոնում յոթ առանձնատուն է վնասվել. վերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով տրամադրվել է շինանյութ:

«Ասկերան քաղաքի ազատ բնակֆոնդից 26 տուն վերանորոգվել և տրամադրվել է տեղահանված մեր հայրենակիցներին: Ազատ բնակֆոնդում ունենք ևս 28 տուն, որոնք վերանորոգելուց հետո հնարավոր կլինի տրամադրել տեղահանված այլ ընտանիքների: Այդ ընտանիքները տարբեր բարեգործական կազմակերպությունների կողմից ստացել են աջակցություն` սննդի, հիգիենայի պարագաների, առաջին անհրաժեշտության իրերի տեսքով»,-նշել է նա:

Բնութագրությունը հասանալի չէ

Շրջվարչակազմի ղեկավարի տեղեկացմամբ՝ այս պահի դրությամբ Ասկերան քաղաքում փողոցների բարեկարգման աշխատանքներ են ընթանում:

Հ. Ապրեսյանը նշել է, որ ամենօրյա ռեժիմով այցելություններ է կատարում շրջանի տարբեր գյուղեր, տեղում ծանոթանում առկա խնդիրներին, բնակիչներին հուզող հարցերին, ծրագրեր քննարկում և նախանշում անելիքները:

Բնութագրությունը հասանալի չէ«Պարբերաբար այցելում եմ Շոշ, Մխիթարաշեն, Սզնեք, Խանցք, Հիլիս, Խնձրիստան և շրջանի մնացած գյուղեր: Կան համայնքներ, որտեղ արտաքին լուսավորության, նոր արտեզյան ջրհորի կառուցման, ներհամայնքային ճանապարհների բարեկարգման խնդիրներ կան: Սակայն մեր ամենաառաջին ու հրատապ լուծում պահանջող խնդիրը բնակչության անվտանգությունն է, մնացած հարցերն ու խնդիրները ժամանակի ընթացքում, անպայման, կլուծվեն»,-ընդհանրացրել է շրջվարչակազմի ղեկավարը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search