ԱՀ Մարտակերտ քաղաքում ակտիվորեն ընթանում են Վլադիմիր Բալայանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի վերակառուցման շինաշխատանքները:
Մարտակերտի թիվ 1 դպրոցի վերակառուցման շինաշխատանքներն ընթացքի մեջ են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցում ասել է ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը:
«Արդեն ավարտվել են շենքի աջ թևի վերակառուցման, պատուհանների տեղադրման, պատերի ամրացման աշխատանքները: Այս փուլում փոխվում է շենքի տանիքը»,-նշել է Մ. Դանիելյանը:
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ շինաշխատանքներն իրականացվում են պետբյուջեի միջոցներով, իսկ կապալառուն «Կոմֆորտ» ՍՊ ընկերությունն է: Գործընթացը վերահսկում է ԱՀ Քաղաքաշինության նախարարության կողմից: