Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին և պատրաստ է խոսել խաղաղության և կրակի դադարեցման մասին:
Զելենսկին համաձայնել է Պուտինի առաջարկին և պատրաստ է խոսել խաղաղության մասին
Ինչպես հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը, «այժմ ընթանում է բանակցությունների ժամանակի և վայրի մասին խորհրդակցությունները»:
«Ստիպված ենք հերքել այն պնդումները, թե մենք հրաժարվել ենք բանակցել։ Ուկրաինան պատրաստ է խոսել հրադադարի և խաղաղության մասին։ Սա մեր մշտական դիրքորոշումն է։ Մենք համաձայնել ենք ՌԴ նախագահի առաջարկին», - գրել է նա Facebook-ում։
«Որքան շուտ սկսվեն բանակցությունները, այնքան շուտ կվերականգնվի բնականոն կյանքը»։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների համար Մինսկ ուղարկել ռուսական պատվիրակություն:
Ավելի ուշ Պեսկովը նշել էր, որ ուկրաինական կողմը, ի պատասխան Բելառուսի մայրաքաղաքում բանակցություններ անցկացնելու գաղափարի, առաջարկել էր Վարշավա, իսկ հետո կապի դուրս չի եկել: