Փետրվարի 26-ին Արցախում կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք է գրանցվել, վարակվածների թվում կան նաեւ երեխաներ։
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք է գրանցվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 26 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից և մանրամասնում` կատարվել է 256 թեստավորում։
Աղբյուրն իրազեկում է, որ ստացիոնար բուժում է ստանում 56 քաղաքացի։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 8971 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2866 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 32 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: Տեղեկացնում ենք՝ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի «COVID-19»-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով հասարակության առողջությունը:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին` ժամը 9:00-ից մինչև 16։00-ն, շաբաթ օրը՝ 10:00-ից մինչև 14:00-ն, «Արևիկ» բուժմիավորումում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:
Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հանրապետության բնակիչները կարող են աշխատանքային ժամերին՝ 9։00-ից մինչև 17։00-ն, զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին: