Artsakhpress

Հասարակական

Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան դպրոցի սաները բարձր են պահում կրթօջախի պատիվը. Տնօրեն

ԱՀ Ասկերան քաղաքի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի սաները միշտ բարձր են պահում դպրոցի անունն ու պատիվը:

Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան դպրոցի սաները բարձր են պահում կրթօջախի պատիվը. Տնօրեն

Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան դպրոցի սաները բարձր են պահում կրթօջախի պատիվը. Տնօրեն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է դպրոցի տնօրեն Մարելլա Ավանեսյանը՝ ներկայացնելով ուսուցչական և աշակերտական կոլեկտիվների բարեխիղճ ու համակարգված աշխատանքի արդյունքում արձանագրված արդյունքները։

Բնութագրությունը հասանալի չէ

Նրա խոսքով՝ կրթօջախում կայուն գիտելիքներ ու հայեցի դաստիարակություն է ստանում 437 աշակերտ:

«44-օրյա պատերազմից հետո դպրոցն իր գիրկն է առել տեղահանված ընտանիքների 118 դպրոցահասակ երեխաների, ովքեր անմիջապես ներգրավվել են կրթական գործընթացին։ Նրանցից ակնաղբյուրցի Կարոլինա Համբարձումյանը վերջերս մասնակցել է Մոսկվայում կայացած Սանդա ուշուի միջազգային առաջնությանը և գրավել 1-ին պատվավոր հորիզոնականը: Աշակերտներից շատերը մասնակցում են առարկայական օլիմպիադաների և մրցանակային տեղեր զբաղեցնում: Մեր կրթօջախի սաներն իրենց ունեցած փայլուն գիտելիքների շնորհիվ առաջիկայում կմասնակցեն Հայաստանում կայանալիք համահայկական օլիմպիադային՝ «Աշխարհագրություն» և «Հայոց պատմութուն» առարկաներից»,-ներկայացրել է տնօրենը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ դպրոցի շենքը կառուցվել է 2009 թվականին՝ ԱՀ պետական բյուջեի միջոցներով, սակայն այսօր այն կապիտալ վերանորոգման կարիք ունի:

Բնութագրությունը հասանալի չէ

«Աշակերտների թվի աճով պայմանավորված՝ դպրոցի նյութատեխնիկական բազան թարմացնելու անհրաժեշտություն կա: Ունենք գույքի կարիք: Պետք է նշեմ, որ անցած տարի ՀՀ Կենտրոնական բանկի տնօրենի տեղակալ Ներսես Երիցյանի շնորհիվ դպրոցում համակարգչային նոր դասասենյակ է բացվել՝ տասը համակարգչով համալրված»,-ներկայացրել է Մ. Ավանեսյանը՝ ընդգծելով, որ, ձևավորված ավանդույթի համաձայն, կրթօջախում տոն և հիշատակի օրերն արժևորում են գեղեցիկ ու հագեցած միջոցառումներ կազմակերպելով:

Բնութագրությունը հասանալի չէ

Ցավով անդրադառնալով 44-օրյա պատերազմի ծանր հետևանքներին՝ տնօրենն առանձնացրեց դպրոցի չորս հերոս շրջանավարտներին, ովքեր անվարան իրենց կյանքն են դրել հայրենիքի զոհասեղանին։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search