ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում վերանորոգվել է խաղահրապարակը։
Վերանորոգվել է Մաճկալաշենի խաղահրապարակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մաճկալաշենի համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը:
«Կառավարության ֆինանսավորմամբ ցանկապատվել է համայնքի խաղահրապարակի տարածքը, իսկ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը նոր խաղասարքեր է տրամադրել: Խաղահրապարակի երեք կողմը կանաչապատվել է: Համայնքի դպրոցում սովորում են 57 աշակերտ, մանկապարտեզ են հաճախում 16 երեխա։ Նրանց բարձր տրամադրությունը աննկարագրելի է, որովհետև կկարողանան հետաքրքիր ու աշխույժ անցկացնել իրենց ազատ ժամանակը», - ասել է Լ. Ավանեսյանը: