Մարտի 5֊ին Արցախում կորոնավիրուսային հիվանդության 12 նոր դեպք է գրանցվել։
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 12 նոր դեպք է գրանցվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 5 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից և մանրամասնում՝ կատարվել է 102 թեստավորում։ Ստացիոնար բուժում է ստանում 39 քաղաքացի։
Այսպիսով՝ 2022 թվականին կատարվել է 9726 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3008 դեպք:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 38 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
Տեղեկացնում ենք՝ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի «COVID-19»-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով հասարակության առողջությունը:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-ից մինչև-16։00-ն, շաբաթ օրը՝ 10:00-ից մինչև 14:00-ն, «Արևիկ» բուժմիավորումում, «Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:
Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հանրապետության բնակիչները կարող են աշխատանքային ժամերին՝ 9։00-ից 17։00-ն, զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին: