ԱՀ Մարտակերտի շրջանի Կոճողոտ համայնքի Արթուր Դանիելյանի անվան միջնակարգ դպրոցում աշակերտներն ու ուսուցիչները մեծ հույսերով շարունակում են իրենց ուսումնական գործընթացը:
Կոճողոտի դպրոցում մեծ հույսերով շարունակում են ուսումնական գործընթացը. տնօրեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է դպրոցի տնօրեն Կամո Հայրիյանը:
«Դպրոցում սովորում է 72 աշակերտ, որից 7-ը տեղահանված ընտանիքների երեխաներ են: Այստեղ դասավանդում են նաև տեղահանված ուսուցիչներ, ովքեր բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը: Դպրոցականները մասնակցում են տարբեր միջոցառումների, ինչպես նաև ակտիվություն են ցուցաբերում առարկայական օլիմպիադաներում: Դպրոցի դասասենյակները, սակայն, չեն բավարարում դասապրոցեսը լիարժեք կազմակերպելու համար: Նախատեսում ենք վերանորոգել շենքի նկուղը, որը կարող ենք օգտագործել որպես դասասենյակ կամ լաբորատորիա: Ունենք քիմիայի և ֆիզկուլտուրայի մասնագետների պակաս: Դպրոցում դեռ չի մեկնարկել երկարօրյա ուսուցման ծրագիրը», - նշել է Կ. Հայրիյանը և հավելել, որ շարունակում են ռազմահայրենասիրական ոգով դաստիարակել աշակերտներին: