Մարտի 9-ի դրությամբ կատարված 78 թեստավորումներից Արցախում կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք է հաստատվել։
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք է հաստատվել
Այս մասին «Արցախպրես»-ը տեղեկանում է ԱՀ առողջապահության նախարարությունից։ Աղբյուրի հաղորդմամբ` ստացիոնար բուժում է ստանում 30 քաղաքացի։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9947 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3042 դեպք:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 39 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
Տեղեկացնում ենք՝ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի «COVID-19»-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով հասարակության առողջությունը:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին ժամը 9:00-ից մինչև 16։00-ն, շաբաթ օրը՝ 10:00-ից մինչև 14:00-ն, «Արևիկ» բուժմիավորումում, «Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:
Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հանրապետության բնակիչները կարող են աշխատանքային ժամերին՝ 9։00-ից 17։00-ն, զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին: