Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին շրջանում Արցախի շուրջ իրադրությունը լարվել է, ինչը ընդգծվել է նաև Արցախին բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանմամբ։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախում լարված իրադրությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 10 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարտի 10-ին Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը ասաց, որ այս պահին զերծ կմնա որևէ գնահատական տալուց, քանի որ Արցախի իշխանությունների և միջազգային գործընկերների հետ աշխատում են իրադրությունը կայունացնելու և կարգավորելու ուղղությամբ։