Artsakhpress

Հասարակական

«Թաղավարդն աշխարհի ամենալավ բնակավայրն է, որովհետև մերն է». Սահմանապահ համայնքն՝ այսօր (լուսանկարներ)

Վերջին օրերին ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի ուղղությամբ տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերից բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ էին հնչում:

«Թաղավարդն աշխարհի ամենալավ բնակավայրն է, որովհետև մերն է». Սահմանապահ համայնքն՝ այսօր (լուսանկարներ)

«Թաղավարդն աշխարհի ամենալավ բնակավայրն է, որովհետև մերն է». Սահմանապահ համայնքն՝ այսօր (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 11 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այսօր՝ մարտի 14-ին, «Արցախպրես»-ի թղթակիցը այցելել է Թաղավարդ համայնք, զրուցել բնակիչների հետ ու ծանոթացել գյուղում տիրող տրամադրություններին:

Բնութագրությունը հասանալի չէ

Համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանի խոսքով՝ մարտի 12-ից մինչ օրս հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտել:

Բնութագրությունը հասանալի չէ

«Թշնամին իր դիրքերից կրակ է բացում բնակչության շրջանում խուճապ առաջացնելու համար, ինչպես նաև գյուղը լքելու կոչեր է անում: Սակայն այս ամենը բնակիչների համար դարձել է սովորական, և նրանց շրջանում խուճապ չկա: Շատ հաճախ նամազ են միացնում, փորձում լսելի դարձնել նաև մեզ: Երբեմն խոչընդոտում են մեր կողմից կատարվող գյուղատնտեսական աշխատանքներին, սակայն մենք շարունակում ենք մեր գործը. արտերի սնուցումն արդեն ավարտել ենք, եղանակային պայմանների բարելավումից անմիջապես հետո կանցնենք մեր հիմնական աշխատանքների իրականացմանը»,-ներկայացրել է համայնքապետը:

Բնութագրությունը հասանալի չէ

Համայնքի ավագանու անդամ Ռուդիկ Բադասյանը մեզ հետ զրույցում փաստեց՝ գյուղացիերի համար հակառակորդի կողմից իրականացվող սադրիչ գործողությունները գնալով սովորական են դառնում:

Բնութագրությունը հասանալի չէ

«Բնակչության շրջանում որևէ խուճապ չկա: Միայն թե գյուղատնտեսական աշատանքներ իրականացնելու ժամանակ նրանք կրակում են: Բայց ուրախալին այն է մեզ համար, որ այսօր ռուս խաղաղապահները բարձրախոսով երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և թուրքերեն, հնչեցրել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին կայացած եռակողմ համաձայնագրի կետերը՝ հիշեցնելով հակառակորդին, որ հրադադար է, և ռազմական բոլոր տեսակի գործողությունները բացառվում են»,-նշել է Ռ. Բադասյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Համայնքի 75-ամյա բնակչուհի տիկին Սիլվայի խոսքով՝ Թաղավարդն աշխարհի ամենալավ բնակավայրն է, որովհետև իրենցն է։

Բնութագրությունը հասանալի չէ

«Ուրիշ գնալու տեղ չունեմ, ինչ ունեմ, գյուղում է: Չորս թոռներիս հետ միասին ապրում ու արարում ենք այստեղ, զբաղում ենք անասնապահությամբ ու թռչնաբուծությամբ, թշնամու կողմից հնչեցվող սպառնալիքներն էլ արհամարհում ենք»,-վստահեցրել է տիկին Սիլվան:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search