Artsakhpress

Հասարակական

Նվիրումը` անմահություն... Արտակ Խաչատրյան

2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած զավթողական պատերազմում հայրենիքի պաշտպանության զոհասեղանին իրենց կյանքն են դրել բազմաթիվ նվիրյալներ: Նրանցից է ավագ սերժանտ Արտակ Խաչատրյանը:

Նվիրումը` անմահություն... Արտակ Խաչատրյան

Նվիրումը` անմահություն... Արտակ Խաչատրյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 16 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արտակ Ավետիսի Խաչատրյանը ծնվել է 1993թ. ապրիլի 23-ին, ԱՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում։ 2000 թվականից հաճախել է Իվանյան համայնքի միջնակարգ դպրոցը։

Բնութագրությունը հասանալի չէ

«2013-ին Արտակն անցավ ժամկետային ծառայության` Հադրութի զորամասում՝ որպես վաշտի ռազմաբուժակ։ Ծառայության ընթացքում դրսևորել է բարձր ակտիվություն և պատրաստակամություն, ինչի շնորհիվ արժանացել է ավագ սերժանտի կոչմանը։ 2015-ից ծառայությունը շարունակել է Մարտակերտի զորամասում` որպես պայմանագրային զինծառայող` նշանակվելով զորամասի դեղատան պետի պաշտոնում։ Նա մասնակցել է 2016-ի ապրիլյան պատերազմին։ 4 օր տևած պատերազմի ընթացքում Արտակին հաջողվեց փրկել բազմաթիվ վիրավորների կյանքեր։ Արտակը ծառայել է նաև Իվանյանի զորամասում։ Սակայն 2020-ի փետրվարին նորից վերադարձել է արդեն հարազատ դարձած Մարտակերտի զորամաս և ստանձնել գումարտակի ռազմաբուժակի պաշտոնը։ Ծառայակից ընկերների խոսքով՝ զորամասում նրան շատ էին սիրում, բոլորը ճանաչում և հարգում էին` թե' որպես մարդ, թե' որպես լավ ընկեր ու աշխատակից և թե' որպես գործի հմուտ գիտակ։ 2020թ. սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց 44 օրյա պատերազմը, Արտակը Երևանում էր, զորամասից ուղարկել էին վերապատրաստման դասընթացների։ Պատերազմի մասին բոթն առնելուն պես` Արտակն առանց մի վայրկյան երկմտելու եկավ Արցախ և անմիջապես մեկնեց առաջնագիծ։ Մասնակցել է Մարտակերտի ծանր մարտերին, այնուհետև տեղափոխվել Մարտունի։ Եղել է Մարտունու ամենաթեժ կետերում՝ Կարմի շուկա, Ճարտար և Ճարտարից ոչ հեռու գտնվող՝ «Ուլյան» կոչվող բարձունքում։ Ստանալով ձախ ձեռքի վիրավորում՝ վիրակապել է ինքն իրեն և շարունակել կատարել իր սուրբ գործը։ Ուլյան լեռում հոկտեմբերի 27-ի գիշերը վիրավորներին մարտի դաշտից դուրս բերելու ժամանակ Արտակը ծանր վիրավորում ստացավ` արդեն ոտքից, և նրան ստիպված եղան այլ շտապ օգնության մեքենայով տեղափոխել մոտակա հոսպիտալ։ Սակայն դեռ հոսպիտալ չհասած, մեքենան, որտեղ գտնվում էր վիրավոր Արտակը, թիրախավորվեց։ Ցավոք, նրան փրկել չհաջողվեց... Արտակի մարտական ընկերները նրա զոհվելուց ամիսներ անց պատմեցին, որ Արտակը առաջին բժշկական օգնություն էր ցուցաբերում հենց ռազմի դաշտում, փամփուշտների և ռմբակոծության տակ, մեջքին առած` հանում հարյուրավոր վիրավորների, նաեւ զոհերին։ Լինելով ռազմաբուժակ կատարել է ոչ միայն իր, այլ նաև շտապ օգնության մեքենայի վարորդի պարտականությունները, ինքն էր վարում մեքենան։ Արտակը հանգչում է Նորագյուղ համայնքի զինվորական պանթեոնում` իր եղբոր՝ Հերոս Արմեն Խաչատրյանի կողքին, ով նույնպես անմահացել է 2020թ. պատերազմում», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմել է հայրենիքի նվիրյալի ընտրյալը՝ Ռուզաննան:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի խոսքով՝ Արտակը մեծ պլաններ ուներ` ապագայի հետ կապված. մեծագույն երազանքն էր ընտանիք կազմել և երեխաներ ունենալ: «Արտակս շատ բարի, ներողամիտ, հասկացող ու զիջող էր, ամեն ինչ անում էր կոնֆլիկտներից հեռու մնալու համար. սիրում էր խաղաղությունը։ Նա սեր և ժպիտ էր արձակում, նրա կողքին ակամայից ժպտում էի, միշտ ապահով և պաշտպանված էի զգում։ Արդեն մեր երազանքին հասնելու ճանապարհին էինք, բայց պատերազմն ամեն ինչ փոշիացրեց, թողեց միայն կսկիծ և դառը կարոտ», - ասել է մեր զրուցակիցը:

Արտակ Ավետիսի Խաչատրյանը ցուցաբերած արիության և սխրագործությունների համար հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search