Artsakhpress

Հասարակական

Նվիրումը` անմահություն... Արմեն Խաչատրյան

2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած զավթողական պատերազմում հայրենիքի պաշտպանության զոհասեղանին իրենց մատաղ կյանքն են դրել բազմաթիվ նվիրյալներ:

Նվիրումը` անմահություն... Արմեն Խաչատրյան

Նվիրումը` անմահություն... Արմեն Խաչատրյան

Նրանցից է լեյտենանտ Արմեն Խաչատրյանը:

Արմեն Ավետիսի Խաչատրյանը ծնվել է 1997թ. հուլիսի 10-ին, ԱՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում։

Հաճախել է Իվանյանի միջնակարգ դպրոցը։ 2012-ին Արմեն Խաչատրյանը ընդունվել է Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանը, իսկ 2015-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտոհրաձգային ֆակուլտետը:

Բնութագրությունը հասանալի չէ

«2019-ին, ավարտելով ռազմական համալսարանը, որդիս սկսեց իր անձնվեր ծառայությունը հայրենիքին։ Ստանալով լեյտենանտի կոչում, անցավ ծառայության Մատաղիսի զորամասում՝ որպես հրաձգային դասակի հրամանատար։ Խստապահանջ հրամանատար լինելով հանդերձ՝ Արմենը մեծ սեր և հարգանք էր վայելում թե՛ զինվորների, թե՛ սպայական անձնակազմի շրջանում։ Նա ընկեր էր իր զինվորի համար. առաջին հերթին ամեն ինչ անում էր զինվորի, հետո նոր իր համար։ 2020թ. պատերազմի հենց առաջին րոպեներից որդիս արդեն դիրքերում էր՝ ոչ մի վայրկյան մենակ չթողնելով իր զինվորներին: Իր ստորաբաժանման հետ միասին շատ մարտերի է մասնակցել։ Հայտնվելով շրջափակման մեջ` կազմակերպել է ամուր դիմադրություն և հետ մղել թշնամուն։ Իր անմնացորդ դերն է ունեցել բազմաթիվ հատուկ մարտական առաջադրանքների ժամանակ։ Ջախջախել է թշնամու հատուկ ստորաբաժանումը՝ ոչնչացնելով մեծաքանակ կենդանի ուժ։ Ավաղ, հոկտեմբերի 10-ի գիշերը, հերթական հատուկ մարտական առաջադրանքը կատարելիս Արմենը ստացավ մահացու բեկորային վնասվածքներ և նահատակվեց քաջի մահով։ Նա հավատարիմ մնաց իր երդմանը և հանուն հայրենիքի չխնայեց կյանքը։ Նրան գտանք զոհվելուց օրեր անց՝ հոկտեմբերի 18-ին։ Հերոսս հանգչում է Նորագյուղ համայնքի զինվորական պանթեոնում` իր եղբոր` Արտակ Խաչատրյանի կողքին։ Որդիս ապագայի հետ կապված շատ երազանքներ ուներ, սակայն պատերազմը խլեց այդ ամենը։ Բարի, համեստ, բարետես և անսահման սրտացավ էր Արմենը` մեր ընտանիքի ճրագը», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմել է հայրենիքի նվիրյալի մայրը՝ Սրբուհին:

Բնութագրությունը հասանալի չէ

Արմեն Ավետիսի Խաչատրյանն իր քաջության, անմնացորդ նվիրումի և սխրագործությունների համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «6-րդ ՊՇ անձնուրաց պաշտպան» մեդալներով։

Բնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search