Ադրբեջանի պահվածքը կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերն ու սկզբունքները, որևէ ձևով չի տեղավորվում բարոյականության շրջանակներում։
Ադրբեջանի արարքը ատելության և ազգայնամոլության հերթական դրսևորում է. Արցախի ԱԳՆ հայտարարությունը գազի մատակարարման դադարեցման կապակցությամբ
Ադրբեջանի պահվածքը ահաբեկչություն է մարդասիրական նորմերի դեմ։ Այն կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերն ու սկզբունքները, որևէ ձևով չի տեղավորվում բարոյականության շրջանակներում։ Այդ ստոր արարքը ատելության և ազգայնամոլության հերթական դրսևորում է։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի քաղաքականությունը և դիմում միջազգային հանրությանը՝ համարժեք գնահատականի ակնկալիքով։
Ադրբեջանի մարդատյաց քայլերը չեն կարող ազդել Արցախի ժողովրդի կամքի և հաստատակամության վրա։ Մենք շարունակելու ենք ապրել և արարել մեր պատմական հայրենիքում, զարգացնել և զորացնել մեր անկախ պետականությունը»,-նշված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ: