Artsakhpress

Քաղաքական

Արցախը դիմանում է և դիմակայելու է անկախ ամեն ինչից. ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ ընդհանուր վիճակի մասին

Ադրբեջանը մարդասիրական նորմերի դեմ ահաբեկման քաղաքականություն է վարում Արցախի հայ բնակչության հանդեպ, բայց Արցախը դիմանում է և դիմակայելու է անկախ ամեն ինչից:

Արցախը դիմանում է և դիմակայելու է անկախ ամեն ինչից. ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ ընդհանուր վիճակի մասին

Արցախը դիմանում է և դիմակայելու է անկախ ամեն ինչից. ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ ընդհանուր վիճակի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 24 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ խոսելով Արցախում ստեղծված հումանիտար, սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական ընդհանուր իրավիճակի մասին:
Նախարարի խոսքով՝ վիճակը բարդ է, բայց Արցախը դիմանում է և անպայման դիմակայելու է:
«Վիճակը բարդ է, բայց սա է, դիմանում ենք և դիմանալու ենք՝ անկախ ամեն ինչից», - ընդգծեց Դավիթ Բաբայանը:
Ինչ վերաբերում է, մասնավորապես, բնական գազի վերականգնմանը Արցախում՝ Բաբայանը հաղորդեց, որ այդ խնդրի առնչությամբ նորություն դեռ չկա:
Ամեն դեպքում Արցախի արտգործնախարարը շեշտում է, որ Ադրբեջանի իշխանություններն են դիտավորությամբ խափանել արցախահայության գազամատակարարումը՝ այդ թվում քաղաքական նկատառումներով:
«Եթե չի թողնում վերանորոգենք արդեն ինչքան ժամանակ, հիմա էլ ուղղակի փակել է, ո՞վ է փակել, հո մե՞նք չենք փակում մեր գազը, իրե՛նք են անում», - ասում է նախարարը:
Դավիթ Բաբայանը Ադրբեջանի գործողությունները գնահատում է որպես մարդասիրական նորմերի դեմ ահաբեկչություն Արցախի բնակչության դեմ՝ ինչպես մարտի 22-ին գազամատակարարման խափանման հերթական դեպքի կապակցությամբ հայտարարել էր Արցախի արտաքին գործերի նախարարությունը:
«Սա է իրավիճակը: Դժվար է, բնականաբար, բայց դիմանում ենք», - հայտնեց արտգործնախարարը:
Հարկ է նշել, որ Ադրբեջանի իշխանությունները դիմում են ամենատարբեր միջոցների՝ Արցախի բնիկ ժողովրդի նկատմամբ բարոյահոգեբանական ճնշում գործադրելու և ինչպես Արցախի Հանրապետության լիազոր մարմիններն ու իրավապաշտպաններն են հայտարարում՝ հայությանը էթնիկ զտման ենթարկելու նպատակով: Ինչպես Լեռնային Ղարաբաղից տարբեր խողովակներով՝ պաշտոնական աղբյուրների, լրատվամիջոցների, բնակիչների սոցցանցային հրապարակումների միջոցով եկող տեղեկատվական հոսքի ընդհանուր պատկերն է ցույց տալիս՝ գազատար խողովակների վնասումը կամ դրանից հետո տեղադրված փականի միջոցով կապույտ վառելիքի տարանցման ու այդպիսով, փաստորեն, շուրջ 120 հազար բնակչության ջեռուցման դադարեցումը այդ միջոցներից մեկն է միայն: Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ ադրբեջանական կողմը փորձում է ահաբեկել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակչությանը: Ադրբեջանցիները համայնքի բնակելի հատվածից մոտ 500 մ հեռավորության վրա գտնվող բլրի վրա տեղադրված բարձրախոսներով, ընդ որում՝ հայերեն տեքստով  կոչ են անում խաղաղ հայ բնակչությանը դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները և լքել գյուղը՝ սպառնալով հակառակ դեպքում ուժ կիրառել:
Անդրադառնալով նշված դեպքին՝ Արցախի արտգործնախարարը շեշտեց՝ Խրամորթը կանգնած է և անկախ ամեն ինչից դիմակայելու է: Արցախում, ըստ նրա, վաղուց ծանոթ են Ադրբեջանի այդ գործելաոճին և ոչ մի դեպքում չեն վհատվում ու չեն ահաբեկվում:
«Մի օր այստեղ է այդպիսի դեպք լինում, մի օր մեկ ուրիշ տեղ է լինելու: Սա իրենց ոճն է, մենք արդեն վաղուց ծանոթ ենք դրան: Սա որևէ ձևով մեզ չի ահաբեկել», - հավելեց Դավիթ Բաբայանը:
Արցախի տարածք բնական գազ տարանցող խողովակաշարը վնասվել էր մոտ երկու շաբաթ առաջ: Երկար ժամանակ ադրբեջանցիները թույլ չէին տալիս վերանորոգման աշխատանքներ իրականացնել: Ռուս խաղաղապահների միջնորդությամբ դա ի վերջո հնարավոր դարձավ, և նախորդ շաբաթվա վերջին՝ մարտի 18-ին, Արցախի տեղեկատվական շտաբից հայտնեցին Արցախում վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են: Հաջորդ օրը պետական նախարար Արտակ Բեգլարյանը հայտարարեց, որ գազի մատակարարումը շուտով ամբողջությամբ կվերականգնվի: Սակայն մարտի 21-ի ուշ երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբից հայտնեցին, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը:
«Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը», - նշվում էր հայտարարության մեջ:
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանությունները կրկին խափանել են Արցախի գազամատակարարումը՝ խիստ ցուրտ եղանակային պայմաններում Արցախի բնակչությանը զրկելով ջեռուցման կարևոր ռեսուրսից: Պաշտոնական Ստեփանակերտը Բաքվի այս պահվածքը որակում է մարդասիրական ահաբեկչություն, որը կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական և միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները:
Հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ շեշտելով, որ ստեղծված իրավիճակը հրատապ է դարձնում հումանիտար ճգնաժամի կանխման նպատակով միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես նաև միջազգային հումանիտար կառույցների անհապաղ և անխոչընդոտ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում:
«Ադրբեջանական կողմի ակնհայտ միջամտությամբ Շուշի քաղաքի մոտակայքում՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, կրկին խափանվել է Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Այսպիսով, ձյան աննախադեպ տեղումների և աննախադեպ ցրտաշունչ եղանակային պայմաններում Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 000 բնակչությունը զրկվել է կենսական անհրաժեշտ գազամատակարարումից», - նշել էր արտգործնախարարությունը:
Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանները իրենց հերթին հայտարարեցին, որ Ադրբեջանը շարունակում է Արցախի բնակչության ահաբեկման պետական քաղաքականությունը՝ Արցախը էթնիկ զտման ենթարկելու և բնիկ հայերից դատարկելու նպատակով:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հաղորդել է, որ դադարեցված գազամատակարարումը Արցախում դեռ չի վերականգնվել.  ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ։
Մարտի 23-ին արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Արցախում ադրբեջանական կողմի միջամտության հետևանքով գազի մատակարարման դադարեցման հարցով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը գործի է դրել դիվանագիտական բոլոր ջանքերը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search