Մարտի 26-ին, ժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում:
Ադրբեջանի ԶՈւ-ն արևելյան սահմանագոտու ուղղությամբ կրկին դիմել է ագրեսիվ գործողությունների. ՊԲ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 26 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների` հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով:
Ձեռնարկվում են քայլեր` ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ իրադրության հանգուցալուծման ուղիներ գտնելու ուղղությամբ: Իրադրության զարգացումների վերաբերյալ ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով: